Ապրելու Երկիր Կուսակցությունը Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի ներհամայնքային ճանապարհներից լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ճանապարհներն արդեն ավելի բարեկարգ, մաքուր ու հարմարավետ են բնակիչների և համայնքի հյուրերի համար։
Այստեղ «Ապրելու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 3600, տուֆապավել՝ 1320 մետր ճանապարհահատված։
Կատարված աշխատանքը վստահության լավագույն ցուցիչն ու գրավականն է։
Նոյեմբերյան համայնքի կառավարումը ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցության թիմը շարունակում է համանյքային խնդիրների գույքագրումն ու դրանց լուծմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացումը։