Search
Close this search box.

Ինչով է պայմանավորված ջրծաղիկի ու քութեշի բռնկումը երեխաների շրջանում. պարզաբանում է մասնագետը

Ծնողների ահազանգների հետքերով ArmLur-ը զրուցել է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ, ով խոսել է ջրծաղիկ, քութեշ և նման այլ հիվանդությունների բռնկման պատճառնների և կանխարգելման մասին։

«Մենք ջրծաղիկի բռնկման մշտական դեպքեր ունենք, և ուշագրավն այն է, որ հիմա այն ակտիվացել է սեզոնից դուրս, քանի որ սովորաբար այն տարածվում է ձմռան ամիսներին: Սա ավելի շատ հետևանք է այն բանի, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ մենք ունեցել ենք բավականին հանգիստ իրավիճակ և իրար հաջորդող բռնկումները հենց դրա հետևանքն են: Ջրծաղիկը, ցավոք սրտի, Հայաստանում կառավարելի վարակների դաշտում չէ, այսինքն մենք չունենք պատվաստանյութ ջրծաղիկի դեմ, դրա համար մնում ենք բնական ճանապարհով ձեռք բերելու հույսին: Այն մանկական տարիքի հիվանդություն է, որը 3000 վարակվածի դեպքում է պահանջում հոսպիտալացում»,- մանրամասնեց համաճարակաբանը:
Իսկ ինչ վերաբերում է քութեշ վարակային

հիվանդությանը, զրուցակիցը նշել է, որ այն արտահայտվում է բարձր ջերմությամբ, ցանավորմամբ, բերանի խոռոչի կարմրությամբ:

Այն նույնպես տարածված է երեխաների շրջանում, պատվաստանյութ չունի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL