Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեԼ Է նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ Փամբուխչյանի լիազորությունները որպես ԱԻ նախարար ավարտվում են հունիսի 30–ին, քանի որ ԱԻ նախարարությունը լուծարվում է։
Փրկարար ծառայությունն արդեն իսկ մտել է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմի մեջ:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: