Search
Close this search box.

Նվաստացուցիչ է դեսպանատների առաջ վիզը ծուռ կանգնելը. Ապրեսյանը` Շենգեն վիզայի խնդրի մասին

Հայերը նախընտրում են հանգստանալ այն երկրներում, որտեղ վիզայի խնդիր չկա, քանի որ Շենգեն վիզայի համար խնդիրների են բախվում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Ամիստադ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր– տնօրեն Արմինե Ադամյանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ադամյանը նշում է, որ մերձբալթյան երկրներ մեկնել ցանկացողները շատ են, սակայն նրանք չեն կարողանում դեսպանատներում վիզայի համար նույնիսկ օր ամրագրել։

«Իտալիա, ֆրանսիա լիարժեք փակ են։ Մարդիկ տոմսերը գնել են. տեսնում են` օնլայն բավականին մատչելի է, ասում են` ինչ լավ է, կգնամ, կհանգստանամ, կտեսնեմ Իտալիան, պատմամշակութային կոթողները։ Բայց խնդիր է, որովհետև ոչ մի ձևով չեն կարողանում… Եթե այդ երկրներին հետաքրքիր չէ, որ Հայաստանից զբոսաշրջիկներ գնան, հանգստանան, ապա թող ամբողջապես փակեն»,–ասում է Ադամյանը։
Ապրեսյանը հավելեց, որ դեպի Եվրոպա ուղիղ չվերթերը կամուրջ էր Երևանի ու Եվրոպայի միջև, սակայն բոլոր ջանքերը զրոյանում են, երբ մարդիկ չեն կարողանում վիզայի հարցը լուծել։

«Այստեղ կարևոր է` որ երկիրը մեր հանդեպ ինչ վերաբերմունք է ցուցաբերում։ Մեր հորդորը բարեկամ եվրոպական երկրներին` մենք նախընտրում ենք ձեր երկրներ այցելել` հարգելով ձեր երկիրը, ձեր ժողովրդին, և ակնկալում ենք նույն հարգանքը ձեզնից։ Դեսպանատներում նույնիսկ հերթ չկարողանալ վերցնելը նվաստացուցիչ է»,–ասում է նա։

Ապրեսյանի խոսքով` խնդիրը տեխնիկական է և կարող է շատ հեշտ կարգավորվել, եթե ՀՀ–ի նկատմամբ կա հարգանք.ընդամենը պետք է դեսպանատներում կամ վիզայի կետերում աշխատողների թիվն ավելացնել։
Միևնույն ժամանակ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը դիմում է ՀՀ քաղաքացիներին.

Please enter a valid URL