Search
Close this search box.

Հատուկ օպերացիա՝ Երևանում, հայտնաբերվել է «Գնունեցի Վարազիկի» սպանության մեջ կասկածվողը

Այսօր հունիսի 13-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա. Նրանք Երվանդ Քոչար փողոցում հայտնաբերել և վնասազերծել են Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Ս․-ին, ապա նրան տեղափոխել Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Հակոբ Ս․-ն կասկածվում է հունիսի 6-ին Երևանում քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկին» հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։

Հակոբ Ս․-ն նախկինում եղել է դատապարտված և պատիժը կրել է «Սևան», ապա «Նուբարաշեն», իսկ հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։

Նա դատապարվել է ՀՀ Քր Օրի 112 հոդվածի հատկանիշով և հանցանքը կատարելու ժամանակ ժամանակ եղել է անչափահաս։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Please enter a valid URL