Search
Close this search box.

«Հրապարակ». «Ծառուկյան» դաշինքը խրոխտ ընդդիմադիր է «անշառ» հարցերով

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած քննադատական ելույթներին, երեկ «Ծառուկյան դաշինքը» միաձայն կողմ քվեարկեց «Անվտանգության խորհրդի մասին» օրենքին։

Խորհուրդը, հիշեցնենք, գործելու է վարչապետի ենթակայության ներքո, եւ, ինչպես «Ելք»-ի պատգամավորները քվեարկությունից առաջ հիշեցրին, սա սուպերվարչապետական մոդելի եւս մեկ երաշխիք է։ Սակայն Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում շատ «հիմնավոր» պատճառ ներկայացրեց, թե ինչու են կողմ քվեարկելու․ «Գտնում ենք, որ անհրաժեշտ է, որ երկիրն ունենա Անվտանգության խորհուրդ»։

Դաշինքը «Ներման մասին» օրենքի նախագծին էլ խառը քվեարկությամբ մասնակցեց. ծառուկյանական գործարար թեւը՝ Մելիք Մանուկյան, Դավիթ Մանուկյան, Տիգրան Ստեփանյան, Հրանտ Մադաթյան, Վանիկ Ասատրյան եւ այլք, կողմ քվեարկեցին։

Փոխարենը նրանք ընդդիմադիր են «անշառ» հարցերով, օրինակ՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքին խրոխտ դեմ քվեարկեցին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL