Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Շուշիում հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին։ Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Անկարայի կողմից այդ քայլը «ուղերձ կլինի ամբողջ աշխարհի, մասնավորապես՝ Հայաստանի համար»: Այս հայտարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արել է Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ։
«Մենք վճռական ենք բոլոր ոլորտներում զարգացնել մեր հարաբերությունները, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ դուրս են եկել դաշնակցային մակարդակի», — ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Արցախի մեծությամբ երկրորդ քաղաքն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով:
2021 թվականի հունիսին Էրդողանն ու Ալիևը ստորագրել են ռազմավարական դաշինքի մասին, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»:
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը