Search
Close this search box.

Մտածում եմ՝ Ալեն Սիմոնյանը արտաքին քաղաքականությունից զրո է՞, թե՞մեկ այլ բան կա

Լրագրող Ոսկան Սարգսյանը անդրադառալով Աժ-ում Ալեն Սմոնյանի ճեպազրույցին,գրում է․

Ալեն Սիմոնյանը արտաքին քաղաքականությունից 0 է՞:

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել է, թե Ադրբեջանի կողմից հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետև ՀՀ իշխանությունը ընտրված է. «Եթե ընտրված չլիներ, այո՛, պարտադրանք կարող էր լինել: Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության մակարդակով, ճի՛շտ է, մենք մեր սխալներն ունենք, ամենը չէ, որ իդեալական է, բայց ակնհայտ է առաջընթացը, ակնհայտ է իշխանության կամքը՝ եղած խնդիրները լուծելու ու շտկելու, դա չի կարող անարձագանք մնալ»։

Հայաստանում ժողովրդավարության մեծ հաջողությունները Ալեն Սիմոնյանի գլխի արգասիք է, այն ոչ մի կապ չունի իրականության հետ, Հայաստանում մեկ մարդու իշխանություն է, չի գործում իշխանության թևերի տարանջատման սկզբունքը, նույնիսկ ՔՊ վարչության անդամների ընտրություններն են կեղծվել, ոստիկանության բաժնում փաստաբան են ծեծում և այլն։

Ադրբեջանը, շնորհիվ ՔՊ-ական իշխանության, պատերազմում հաղթող կողմ է,շարունակ զինվում է, դաշնակցային հարաբերություններ ունի մի շարք հզոր երկրների հետ և կարող է պարտադրանքի ենթարկել բոլոր ոլորտներում ձախողված Հայաստանի իշխանությանը։
Մտածում եմ՝ Ալեն Սիմոնյանը արտաքին քաղաքականությունից 0 է՞, թե՞մեկ այլ բան կա:

Please enter a valid URL