Search
Close this search box.

Վստահ եմ՝ եթե ընտրություններ լինեն` ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան՝ պատերազմից հետո. Ալեն Սիմոնյան

Ընդամենը մի քանի ամիս առաջ մենք երկու խոշորացված համայնքներում ջախջախիչ հաղթանակ ենք տարել: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե չի՞ կարծում, որ իշխանության վարկանիշը զգալի անկում է գրանցել:

«Կարող է՝ Երեւանի կենտրոնում, որտեղ տարբեր ետղերից եկած ՀՀ մայրաքաղաքի էլիտար շենքերում մի քանի բնակարան գնած մարդիկ, որ նախկին իշխանության մաս էին կազմում, նախկին իշխանությանն էին սպասարկում, դժգոհ են, բայց Հայաստանի ժողովուրդը մեզ հետ անմիջական կապի մեջ է: Եվ ես վստահ եմ, որ եթե եկող շաբաթ նոր ընտրություններ լինեն, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո: Մոռանո՞ւմ եք՝ պատերազմից հետո, որ ամենամեծ ցավն էր բոլորի համար, մենք 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում», — նշեց նա:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այսօր Հայաստանը զգալի տնտեսական աճ ունի, իշխանությունը չի խառնվում որեւէ տնտեսվարողի գործերին, մարդիկ գումար են աշխատում. «Միակ խնդիրը, որ ամենակարեւորն է, անվտանգության խնդիրն է, որի մասին ասում էին՝ այս իշխանությունը չի կարող բանակցել, մենք նոր պատերազմի առջեւ ենք կանգնած: Իհարկե, պատերազմի վտանգը մշտապես կա, բայց արդեն երեք տարի է անցել եւ կարծես թե միջազգային առումով բավականին հաջող ՀՀ ընտրված իշխանությունը կարողանում է բանակցել»:

Հարցին, թե այսինքն Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը երաշխավորվա՞ ծ է, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է, որովհետեւ այն բարեփոխումները, որոնք արվել են ու արվում են Երևանում, ակնհայտ են: Կառավարության կողմից տրված գումարները, որոնց շնորհիվ վերելակներ են նորոգվում, ավտոբուսներ են բերվում, կանաչապատում է իրականացվում, շենքերն են վերանորոգվում, այդ ամենը անում է կառավարությունը, անում է ՔՊ-ն»:

Please enter a valid URL