Search
Close this search box.

Ոճաբան Արամ Նիկոլյանը հակադարձում է Հանրային հեռուստաընկերության տնօրենին

Հանրային Հեռուստաընկերության գլխավոր ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Արամ Նիկոլյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով իր աշխատանքից ազատմանը, ասաց. «Ես արդեն ասել եմ, որ մի որոշ ժամանակ անցնելու դեպքում ես Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Ամենայն հավանականությամբ ասուլիս կլինի»:

Իսկ ինչ վերաբերվում է Հանրային հեռուստաընկերությունից աշխատանքից ազատվելու հարցին, Արամ Նիկոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճիշտ չէ:

Մեր ճշտող հարցին,այսինքն ճի՞շտ չէ, որ Հանրային հեռուստաընկերությունից ազատվել է, նա նշել է. «Ճիշտ չէ, ավել ոչինչ ասել չեմ կարող այս պահին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը:

Անուհետեւ հայտնի դարձավ, որ հենց նա է հեղինակել եւ կարել Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա ներկա բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ներկայացուցիչների զգեստները։

Please enter a valid URL