Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպում կանցկացնի սեփական հարկի տակ:
Հանդիպումը կլինի սեպտեմբերի 8-ին։
Հավաքականների առաջին հանդիպումը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1։2 հաշվով։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ֆուտբոլային հանդիպումն անցկացվելու է Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում՝ Անկարայից 250կմ հեռավորության վրա։