Search
Close this search box.

Եթե ՀՀ իշխանությունը ընտրված չլիներ, «միջանցքի» պարտադրանք կարող էր լինել. Սիմոնյան

Պարտադրանք չի կարող լինել, մի պարզ պատճառով, որ ՀՀ իշխանութունը ընտրված է, եթե մենք ընտրված չլինեինք, այո, պարտադրանք կարող էր լինել: Հայաստանը այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության աստիճանի մակարդակով, և աշխարհը այսուհետ ընկալում է այս ամենը՝ հարձակում ժողովրդավարության նկատմամբ։ Ճիշտ է մենք մեր սխալները ունենք, ճիշտ է ամեն ինչ չէ իդեալական, բայց ակնհայտ է կամքը իշխանության, եղած խնդիրները նույնպես շտկելու: Դա չի կարող անարձագանք մնալ:

Ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին լրագրողների հարցին, նշելով, որ Էրդողանի այցը Բաքու չի կարող պատճառ դառնալ, որ Ադրբեջանը իր դիրքորոշումը կոշտացնի որոշ հարցերի շուրջ:

«Ադրբեջանի դիրքորոշումը կոշտացնելը, հո Էրդողանի այցով չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, մեր ասելիքից, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

Ես նորից պետք է այդ օրինակը բերեմ այդ միջանցքի մասին խոսակցությունը, տեսաք հայկական կողմը դրսևորեց իր կամքը և ասաց, որ նման բան չի լինելու, և կարծես թե այդ ընկալումը եղավ, որ իրոք նման բան ոչ նախատեսվել էր, ոչ՝ խոսվել, չնայած որոշները փորձեցին ասել, որ ինչ-որ բան խոստացել է պարոն Փաշինյանը։

Թե Ռուսաստանի Դաշնության նախագահր դրա մասին խոսեց , թե նաև տեսնում ենք, որ կարծես թե ադրբեջանական հռետորաբանությունից նույնպես դուրս է եկել, կամ ինչ-որ ձևով նրանք փորձում են ներկայացնել, որ դա նկատի չունեին: Կարող եք այս ամենը նույն ձևով պրոեկտել բանակցությունների գործընթացի վրա»,- նշեց Ալեն Սիմոնյանը

Please enter a valid URL