Search
Close this search box.

Համակարգողը Ռուբեն Վարդանյանն է

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի՝ հունիսի 12-ին կայացած նիստում ընտրվել է Շարժման Գործադիր կոմիտեն:

Աշխատանքային խմբի կողմից Խորհրդին է ներկայացվել Շարժման Գործադիր կոմիտեի առաջին կազմի ընտրության կարգը, որը հաստատվել է միաձայն։ Համաձայն կարգի՝ Գործադիր կոմիտեի անդամները կարող են ընտրվել Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմից:

Գործադիր կոմիտեն ընտրվել է հետևյալ կազմով՝

Գործադիր կոմիտեի համակարգող՝ Ռուբեն Վարդանյան,

անդամներ՝ Դավիթ Մանուկյան, Նարինե Աղաբալյան, Անդրանիկ Սարգսյան, Գարիկ Աբրահամյան և Հայկ Ավանեսյան։

Գործադիր կոմիտեն իրականացնելու է Շարժման գործունեության ընթացիկ ղեկավարումը։

Please enter a valid URL