Search
Close this search box.

Կա 4 վիրավոր․ արտակարգ դեպք Կոտայքի մարզում

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08։20-ի սահմաններում Արագյուղ — Բուժական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Infiniti և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի վիրավորվել է, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, փրկարարները եւ Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Please enter a valid URL