Search
Close this search box.

«Իրավունք». Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը շտապել ՔՊ գրասենյակ

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ երեկ իրարանցում էր: Ասում էին` Նիկոլ Փաշինյանն է գալու: Ըստ էության, ՔՊ-ական վերնախավում քննարկում է տեղի ունեցել, թե ինչ օրակարգով, մանրամասներ հայտնի չէ:

Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Փաշինյանը որոշ հրահանգներ է իջեցրել` այսօր մեկնարկող ԱԺ նիստերի հետ կապված, թե ինչ հռետորաբանությամբ ու դիրքերից պիտի հանդես գան խորհրդարանական կարկառուն ՔՊ-ականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL