Search
Close this search box.

Պուտինն անկեղծացել է իր առողջական վիճակի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական ​​մրցանակների հանձնման արարողությունից հետո ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ հետևում է իր առողջությանը և պարբերաբար բուժզննում է անցնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Արարողությունից հետո պետության ղեկավարն ու պետական ​​պարգեւներ ստացած քաղաքացիները միասին շամպայնի բաժակներ են բարձրացրել։

«Առողջություն ու ուժ… որ բժիշկներին չդիմեք»,- մաղթել են հյուրերը Ռուսաստանի ղեկավարին։

Նախագահն, ի պատասխան, կատակել է, որ չբուժվելու համար պետք է անընդհատ բժիշկների մոտ գնալ.

«Ես պարբերաբար բուժզննում եմ անցնում։ Բոլորը, հավանաբար, պետք է անեն [դա]», — ասել է Պուտինը:

Միջոցառման մասնակիցներից մեկն ավելացրել է, որ կանոնավոր վարժությունները թույլ են տալիս մոլեկուլային մակարդակով մաքրել օրգանիզմն ավելորդ բջիջներից։ Երկրի ղեկավարը պատասխանել է, որ «կմաքրվի ավելորդ բջիջներից՝ բառի բուն իմաստով»։

Please enter a valid URL