Search
Close this search box.

Վրեժխնդիր կլինեմ ու կդառնամ ձեզ հոշոտող գազան. Սեֆիլյանի կնոջ գրառումը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հինադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է մեղադրող դատախազի միջնորդությանը: Նշենք, որ այսօրվա դատական նիստում հրապարակվել էր Սեֆիլյանի եւ մյուսների մեղադրական զերակացությունը: Դատախազը Սեֆիլյանի մասով պահանջել է 11 տարվա ազատազրկումը կիրառել որպես պատիժ:

Նանոր Սեֆիլյանը մասնավորապես գրել է. «Դեռ կանդրադառնամ ինչու և ինչի համար դատապարտվեց Ժիրայրը …դեռ կսպասեմ Աստծո արդար դատաստանին, բայց եթե ուշանա, ինքս՝ անարդարս արդարատության համար վրեժխնդիր կլինեմ…. սա ուղված է բոլոր նրանց, ովքեր Ժիրայրի հետ անարդար գտնվեցին: Ով ուզում է թող լինի, հասնելու եմ ձեզ մեկ առ մեկ ու ես կդառնամ ձեզ հոշոտող գազանը»:

Please enter a valid URL