Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կարող է ակտիվ գործողությունների անցնել Էգեյան ծովում։ Այս մասին նա ասել է օկուպացված Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր ճանապարհային քարտեզը հայտնի է. Սա խաղաղ որոշում է։ Այս ծովերում խաղաղությունից բացի այլ ճանապարհ չկա։ Բայց եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են խանգարել խաղաղությանը, ապա մենք ստիպված կլինենք այլ նախագծեր իրականացնել»,- ասել է Էրդողանը։
Թուրք քաղաքական գործիչը հավելել է, որ երկիրը չի ցանկանում, որ իրեն խանգարեն, իսկ Էգեյան ծովը պետք է «խաղաղության ուղերձ փոխանցի»։