Search
Close this search box.

Հայտնի է՝ ով է իրավապահների կողմից բռնության ենթարկված փաստաբանը

Քիչ առաջ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության:

MediaHub-ին հայտնի է դարձել, որ ոստիկանների կողմից բռնության ենթարկված փաստաբանը Կարեն Ալավերդյանն է: Մեր աղբյուրի հաղորդմամբ, վերջինիս վնասվածքը լուրջ չէ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ Կենտրոնի բաժնում ոստիկանները և պարեկները ձեռնաշղթաներ և արցունքաբեր գազ են կիրառել՝ իր վստահորդին ծեծելու ժամանակ միջամտելու համար:

Նշենք, որ ներկայացված դեպքի առթիվ հունիսի 13-ին` ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում հրավիրվել է մամուլի ասուլիս:

Ի դեպ, փաստաբաններն այս անգամ որոշել են առավել խիստ արձագանք տալ դեպքին, ու լինել հետևողական:

Please enter a valid URL