Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանը կպաշտպանի՞ ապարանցու թասիբը Ծառուկյանից

Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալվել էր դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հարկի տակ, որպեսզի տոնեին ու շնորհավորեին Ծառուկյանի նվիրած 10 Նիվա մակնիշի մեքենան: Սակայն Ծառուկյանը իր կամքին հակառակ հայտնվեց լրագրողների շրջափակման մեջ: Քաղաքական երկրորդ ուժի ղեկավարը ակնհայտ փորձում էր խույս տալ իրեն ուղղված քաղաքական հարցերից` մոտավորապես Սամվել Ալեքսանյանավարի` ինձ քաղաքական հարցեր մի տվեք, ես բարեգործ մարդ եմ: Բայց միևնույնն է, հարցերը հնչում էին, ու քանի որ դրանք խուսափողական էին, լրագրողները ստիպված էին նույն հարցը տարբեր ձև ուղղել Գագիկ Ծառուկյանին: Եվ ահա Ծառուկյանի նյարդերը տեղի տվեցին ու իրեն հարց ուղղող լրագրողին նա ասաց. «Դու հո աբարանցի չես» : Ով ով, բայց ապարանցիները լավ գիտեն, որ այս արտահայտությունը բացասական երանգ ունի, և հնչում է սովորաբար այն դեպքում, երբ մի անգամ ասվածը լավ չի հասկացվում: Սա թերևս կվկայի հանրապետության խոշոր օլիգարխ, ապարանցի Սամվել Ալեքսանյանը, ով նաև Ծառուկյանի ընկերն է: Բայց արի ու տես, որ Ծառուկյանը չխնայեց իր ընկերոջն ու ձեռնոց նետեց: Հիմա, եթե Ալեքսանյանը չպատասխանի, ուրեմն համաձայն է, որ ապարացիների մոտ ինչ- որ բան այն չէ շուտ հասկանալու առումով , իսկ եթե պատասխանի ` գոնե պիտի համարժեք պատասխանի` Աշոտյանավարի: Այլապես կստացվի, որ Ծառուկյանը ճիշտ էր արտահայտվում:

Please enter a valid URL