Search
Close this search box.

Գերիներ են վերադարձել. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ուկրաինական գերությունից ազատվել է 94 ռուս զինվոր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գրում է РИА Новости-ն։

«Բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից հետ են վերադարձվել 94 ռուս զինծառայողներ, ովքեր մահացու վտանգի մեջ էին»,- ընդգծել են գերատեսչությունում։

Նշվում է, որ այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն։

Մոսկվայի և Կիևի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի էր ունեցել մայիսի 6-ին։ Այնուհետեւ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց երեք ռուս օդաչուների ազատ արձակման մասին։

Please enter a valid URL