Փաստաբան, Երեւանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը օրերս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասնկացությամբ տեղի ունեցած մամուլում տարածված տեղեկատվության բովանդակությամբ պայմանավորված դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակահարմարության հարցը լուծելու խնդրանքով։
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ըստ մամուլում տարածված տեղեկատվության, նկարագրվածը ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում:
Հիշեցնենք, որ 168.am կայքում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր մոտ է հրավիրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների, քվեաթերթիկներ է բաժանել և առաջարկել է Դատարանի «ստվերային» նախագահ ընտրել, քանի որ ինքը չի կարողանում աշխատել Վերաքննիչ դատարանի նախագահ, Մխիթար Պապոյանի հետ:
«Պարոն Անդրեասյանին վերագրվում է իր պաշտոնական գործառույթներից բխող հանցագործության կատարում: Հետեւաբար ես ինքս որպես իրավաբան գտնում եմ, որ կոնկրետ տվյալ հոդվածի բովանդակությանը պետք է տրվի քրեաիրավական գնահատաական, իհարկե, վարույթն իրականացնող մարմինները, քրեական հետապնդման մարմինները իրավասու են նաեւ սեփական նախաձեռնությամբ դա համարել որպես քրեական վարույթ նախաձեռնելու առիթ, բայց այնտեղ իրենց իրավունքը հայոցողական է. կարող են համարել, կարող են՝ չհամարել՝ ի տարբերություն նախկին օրենսդրության: Այդ պատճառով ես ուղարկել եմ իրենց եւ ներկայացրել եմ, որ կա հանցակազմ, ըստ էության, հաղորդում եմ ներկայացրել, հիմքում դնելով այդ տեղեկատվությունը, որ սա պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա, ընդ որում տեղեկատվության հանգանմանքների ստուգումը, դրա հերքումը կամ հաստատումը իրավապահ մարմինների համար նաեւ մասնագիտական արժանապատվության հարց է»,- ասաց նա:
Որպես իրավաբան՝ Ասլանյանը անդրադառնալով մամուլում տարածված ԲԴԽ նախագահի մասնկցությամբ այդ տեղեկատվությանը, ասաց որ դեռ ուշքի չի գալիս, չի պատկերացնում որ նման բան կարող էր պատահել նույնիսկ աֆրիկյան որեւէ երկրում:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: