Search
Close this search box.

Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր

Լոռու մարզում երեկ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաների ուղևորների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մեկին դանակահարել են։

Կարճ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Please enter a valid URL