Search
Close this search box.

Ինչ մթերքներ չպետք է օգտագործեն 40-ն անց մարդիկ

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան «Դոկտոր Պիտեր» պարբերականին պատմել է, թե ինչպես պետք է սնվեն քառասուն տարեկանից բարձր մարդիկ։

Պավլովան հիշեցրել է, որ հատկապես 40 տարեկանից հետո պետք է հետևել սննդակարգին, քանի որ այս տարիքից հետո երևում է անառողջ ապրելակերպի և բուռն երիտասարդության հետևանքները:

Պավլովայի խոսքով՝ սննդակարգում պետք է ավելի քիչ շաքար և միս լինի։

«Շաքարը բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքներից է։ Այն արագացնում է ուղեղի ծերացումը, հիանալի «վառելիք» է չարորակ բջիջների համար։ Շաքարը վնասում է շարակցական հյուսվածքի սպիտակուցը, որը ծերացնում է մաշկը, արյունատար անոթները, ներքին օրգանները և առաջացնում է կատարակտ»,- ասել է Պավլովան։

Նա խորհուրդ է տվել հրաժարվել քաղցր գազավորված ըմպելիքներից և հյութերից, խմորեղենից, ճարպային աղանդերից և հնարավորինս քիչ ուտել սպիտակ հաց, կարտոֆիլ, մակարոնեղեն, սպիտակ բրինձ, ձավարեղեն:

«40 անց մարդկանց մեծ մասը նվազեցրել է ֆիզիկական ակտիվությունը, այսինքն՝ նրանց էներգիայի ծախսերը նվազում են։ Այսպիսով, անհրաժեշտ է նվազեցնել սննդակարգի կալորիականությունը՝ սպառված և ծախսած կալորիաների հավասարակշռությունը պահպանելու համար։ Կամ ավելի շատ շարժվեք, որպեսզի ավելորդ կալորիաները չտեղավորվեն ճարպերի պահեստում»,- ասել է բժիշկը։

Նա նաև նշել է, որ տարիքի հետ նվազում է մսի սպիտակուցը (հատկապես կարմիր միսը) մարսող ֆերմենտների թիվը։ Պետք չէ ամբողջությամբ հրաժարվել դրանից, սակայն անհրաժեշտ է նվազեցնել դրա օգտագործումը շաբաթական երկու անգամ։

Բժիշկ-էնդոկրինոլոգի խոսքով՝ պետք է հրաժարվել նաև արագ սննդից։ «Այն «գողանում» է ձեր երիտասարդությունն ու առողջությունը։ Վերամշակված և տապակած մթերքները, հատկապես միսը, առաջացնում են լյարդի, արյան անոթների և հոդերի բորբոքում: Արդյունքում՝ առաջանում են մաշկի հետ կապված խնդիրներ, նյութափոխանակություն, գիրություն»,- ընգդծել է էնդոկրինոլոգը։

Please enter a valid URL