Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ նախագահ Ալ Նահյանի հետ ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակիչ խաղին։
Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը տեղի էր ունենում Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբի խփած միակ գնդակը վճռեց խաղի ելքը, ինչի շնորհիվ «Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտեր»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել մրցավեճի 83-րդ րոպեին:
Այդպիսով Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: