Search
Close this search box.

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ-ի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև

Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն) ահմանապահ ծառայության կողմից։

Այս մասին «Մոսկվա-Բաքու» կայքին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը վերահսկողություն է իրականացնելու Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների վրա։

«Բանակցությունները տարվում են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով։

Առաջադրանքները շատ պարզ են. նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող և կառուցել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք կապում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվեն ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ»,- ասել է նա։

Մուստաֆաևը հավելել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում տեխնիկական մանրամասների համաձայնեցման համար։

Please enter a valid URL