Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է այն մասին, որ ողջ են գտել երեխաներին, որոնք անհայտ կորել են մայիսի 1-ին ջունգլիներում Cessna 206 ինքնաթիռի կործանումից հետո:
«Ուրախություն ողջ երկրին. Կոլումբիական ջունգլիներում 40 օր առաջ անհետացած չորս երեխա ողջ են հայտնվել»,- գրել է նա։
Նաև Կոլումբիայի զինված ուժերը հրապարակել են երեխաներին փրկող զինվորականների լուսանկարները։ Լուսանկարներում պատկերված են չորս անհետ կորած անչափահասներ՝ չորս, ինը և 13 տարեկան, ինչպես նաև մի երեխա, ով ինքնաթիռի կործանումից հետո մեկ տարեկան էր։
Տեղական Tiempo թերթը, վկայակոչելով զինված ուժերում իր աղբյուրները, գրել է, որ երեխաները ջրազրկվել են և տառապել միջատների խայթոցից։
Մայիսի 1-ին Cessna 206 ինքնաթիռը վթարային ազդանշան է տվել: Այն հայտնաբերվել է 370 ժամ որոնումներից հետո։ Օդանավում հայտնաբերվել է օդաչուի մարմինը, սակայն վեց ուղևորներ, որոնցից չորսը երեխաներ են, ոչ մի տեղ չեն գտնվել։