Search
Close this search box.

Պետք է ստեղծել ընդհանուր կրթական համակարգ, դասագրքեր․ Պուտին

Պետք է միության տարածքում ներդնել ընդհանուր կրթական ստանդարտներ և սկզբունքներ, գիտական ծրագրերի համակարգ, մեկ ստեղծել միասնական դասագրքեր։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Սա չի նշանակում, որ մենք, լինելով ԽՍՀՄ սերունդ, պետք է վերադառնանք սովետական կրթական համակարգին և 30 կամ 50 տարվա վաղեմության ինչ-որ պոստուլատներ առաջ մղենք։ Ոչ ամենևին։Ավելին՝ ճիշտ հակառակը․մենք պետք է հիմնվենք մեր կրթական արժեհամակարգի վրա ու շարժվենք առաջ։ Վերցնենք աշխարհում գոյություն ունեցող ամենալավը և ստեղծենք մերը»,- հայտարարեց նա։

Ըստ Պուտինի`խիստ կարևոր է նաև թվային տեխնոլոգիաների ոլորտի անկախությունը։ Պուտինը կարծում է, որ դրա համար պետք է շարունակել աշխատանքները՝ ստեղծելու տեղեկատվական միասնական էկոհամակարգ։
«Այն կմիավորի երկրների ազգային տեղեկատվական կենտրոնների ծառայությունները և էլեկտրոնային կառավարումը։ Ես պետք է գովեստի խոսքեր ասեմ ՌԴ կառավարությունը, քանի որ մենք այս ոլորտում միանշանակ համաշխարհային առաջատար ենք։ Մենք մեր փորձով պատրաստ ենք կիսվել նաև միության մյուս երկրների հետ»,- հավելեց նա։

ՌԴ նախագահը հայտարարեց նաև, որ պետք է ակտիվացնել միության երկրների գործադիր իշխանության և կենտրոնական բանկերի միջև կապը, որը կպարզեցնի ֆինանասական ինքնուրույնությունը։ Ըստ նրա՝ դա հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել և ներդաշնակցնել ԵԱՏՄ ֆինանսական շուկան այնպես, որ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության մեջ ստեղծվեն բարենպաստ պայմաններ կապիտալի պահպանման և ներդրման համար։
«Ստեղծված է ԵԱՏՄ-ում»․

Պուտինը խոսեց միասնական արտադրական բրենդ ստեղծելու մասին
Պուտինը տեղեկացրեց, որ ՌԴ-ն հաջորդ տարի նախագահելու է ԱՊՀ խորհուրդը, և կա տրամադրվածություն սերտ համագործակցելու միության գործընկեր երկրների հետ՝ նախանշված հավակնոտ, հեռանկարային ծրագրերն իրականացնելու համար։

Please enter a valid URL