Search
Close this search box.

Դատն ավարտվեց թերևս ամենավատ տարբերակով. Ո՞ւմ էր հարկավոր այս ամենը

Ո՞ւմ էր հարկավոր այս ամենը, հարցնում է Ռոբերտ Մարկարյանը, ապա շարունակում․

Տիկին Գայանեն ընդունեց մեղքն ու պայմանականորեն ազատ արձակվեց: Դատն ավարտվեց թերևս ամենավատ տարբերակով: Դա նշանակում է, որ տիկ. Գայանեն ընդունել է, որ աշոտիկին առևանգելու և վնաս պատճառելու փորձ է կատարել:

Հարց է ծագում, թե նման հանգուցալուծմամբ ո՞ւմ էր հարկավոր այս ամենը:
Առաջին օրվանից շատերի նման ես էլ չեմ հավատացել, որ աշոտիկը պատահաբար էր հայտնվել զոհված զինծառայողների ծնողների մոտ:
Բայց նաև չեմ հավատացել, որ աշոտիկին ավտո նստեցնելն ու Եռաբլուր տանելը տեղի վրա ընդունված որոշում է եղել:

Տրամաբանորեն եթե հավատում ես առաջինին, պարտավոր ես հավատալ նաև երկրորդին: Առանց երկրորդի առաջին ենթադրությունն անիմաստ ու կիսատ կլինի:
Հույսով եմ մի օր տիկ. Գայանեն կպատմի ամեն ինչը:

Արդյո՞ք ինքն ինքնուրույն ու տեղի վրա է կայացրել այդ որոշումը, թե ինչ-որ մեկը կողքից հուշել է այդ մասին ու այս ամենը հերոս ծնող մոր զգացմունքների չարաշահմամբ սադրանք է եղել:
Իսկ վերադառնալով այն հարցին, թե ո՞ւմ էր հարկավոր այս ամենը:

Հիշեք թե այս դեպքը տեղի ունեցավ Կոռնիձորում հայտարարված մեծ հանրահավաքի շեմին: Դատական առաջին նիստը նշանակեցին ճիշտ հանրահավաքի օրը:

Պարզ է, չէ՞, թե ում էր ձեռնտու այս ամենը:
Մեկ իշխանությանն ու մեկ էլ նրանց, որ փորձում են ցանկացած միջոցով խափանել իշխանության դեմ ուղղված պայքարող ընդդիմության գործնական քայլերը: Անգամ եթե դա լինի հերոսածին մոր զգացմունքների չարաշահումը:

Please enter a valid URL