Search
Close this search box.

Արցախից հաղորդագրություն է ստացվել

Այսօր Արցախից ևս 15 բուժառու է Հայաստան տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բուժառուները տեղափոխվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Նրանք Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Եվս 16 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

««Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL