Search
Close this search box.

Հունիսի 11-ից Գայի պողոտայի առաջին գծով կերթևեկի միայն հանրային տրանսպորտը

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես, կից ներկայացվող ճանապարհային երթևեկության սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

Երևանի քաղաքապետարանիցհայտնում են, որ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Please enter a valid URL