Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձնապես ուրախ եմ․Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Հակոբյանի ազատ արձակման մասին

Երւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անձնապես ուրախ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ «Էթիկապես հիմա ճիշտ չի լինի, եթե ինչ-որ բան ասեն, քանի որ նիստը դռնփակ է եղել։ Դատական նիստը դռնփակ է եղել հենց Գայնե Հակոբյանի միջնոդրությամբ եւ ցանկությամբ»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է իր նախորդ հայտարարությանը, թե Գայանե Հակոբյանը պետք է մնա կալանքի տակ, Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ իր խոսքը եղել է այն մասին, որ օրենսգրքով կան շատ հոդվածներ, դրանցից մեկը վերաբերում էր նրան, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի։ «Արդարադատության նպատակլը ոչ թե պատժելն է այն մարդուն, որը մեղավոր է ճանաչվում, այլ նպատակն այն է, որ հանցանքները նվազեն։ Անձնապես ուրախ եմ, գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին։ Դա շատ կարեւոր է անկախ նրանից, թե ում է դա վերաբերում»,- ավելացրեց նա։

Աշոտ Փաշինյանը չի պատրաստվում բողոքարկել դատարանի որոշումը։ ԻՆչ վերաբերում է խոսակցություններին, թե Գայանե Հակոբյանը նրա հետ գործարքի է գնացել, ապա Աշոտ Փաշինյանը հավաստիացրեց, որ ոչ մի նման խոսակցություն չի եղել նրա հետ․ «Այստեղ գործարք չի եղել․ այն ինչ տեղի ունեցավ նիստի ըթնացքում, աքսիոմատիկ ճշմարտությունների շարունակությունն էր»։

Please enter a valid URL