Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա ազատ արձակվեց

Արցախյան 44-օրյա պատերազմում զոոհված զինծառայողի մայր մայր Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց: Դատարանի որոշմամբ դատապարտվեց 4 տարի ազատազրկման, դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով:

Նշենք, որ այսօր Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» նիստը դռնփակ է ընթացել:

Գայանե Հակոբյանն արդեն երկրորդ անգամ հրաժարվել է փաստաբանների պաշտպանությունից:

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը նորից կալանավորվել է 1 ամիս 15 օր ժամկետով։

Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

Please enter a valid URL