Search
Close this search box.

Արտակ Գալստյանի կնոջ ու որդու նկատմամբ քրեական հետապնդումը մտահոգիչ է. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կալանավորված Արտակ Գալստյանի կնոջ ու որդու նկատմամբ քրեական հետապնդումը մտահոգիչ է։ Այն թողնում է համագործակցությունից ու հանձնվելուց հրաժարվող անձի նկատմամբ հավելյալ ճնշում կիրառելու տպավորություն։
Այդ տպավորությունը կարող է փարատվել միայն այն դեպքում, եթե հանրությանը ներկայացվի թե՛ մեղքը և թե՛ խափանման միջոց կալանքը հիմնավորող օբյեկտիվ ապացույցների համոզիչ համակցություն»։

Please enter a valid URL