«Լինում է, որ օրենք ենք ընդունում՝ հստակ իմանալով, որ չի աշխատելու: Եթե ուզում ենք ծխախոտը քչացնենք կամ վերացնենք, աստիճանաբար թանկացումը դրան չի օգնելու: Իմ կարծիքով, մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում պետք է լինի նվազագույնը 20 հազար դրամ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը: Նրա խոսքով՝ մեր երկրում ծխախոտը հասանելի արտադրանք է, ցանկացողները կարողանում են գնել, մինչդեռ այդպես չպետք է լինի: