Search
Close this search box.

«Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից». Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որդու և զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի հետ կապված միջադեպին, ասել է. «Իմ խոնարհումը, ներողությունը՝ որպես Աշոտ Բլեյան, որպես Աշոտի ուսուցիչ… Էլ ի՞նչ ուսուցիչ, եթե էդ բանի մեջ իր թերությունները չի տեսնում»,- ասաց նա: Բլեյանը չցանկացավ երկար խոսել միջադեպի մասին. «Աշոտն ինձ օտար մարդ չէ, կուզեի էդ խոսակցությունը, եթե ինքն ուզենար, առանձին ունենայի իր հետ: Մեղադրող տոնով ինձ համար շատ դժվար է հանդես գալ»:

Please enter a valid URL