Հունիսի 8-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերը փորձել են ճեղքել ՌԴ ԶՈՒ պաշտպանությունը Զապորոժիեի ուղղությամբ՝ մինչև 1,5 հազար հոգանոց ուժերով և 150 զրահամեքենաներով։ Նրանք ժամանակին հայտնաբերվել են հետախուզության միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուսական զորքերը հրետանային, ավիացիոն, հակատանկային զինատեսակներով կանխարգելիչ հարված են հասցրել ուկրաինական գրոհային ստորաբաժանումներին և դադարեցրել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները բոլոր չորս ուղղություններով։
Նա ընդգծել է, որ հակառակորդը հետ է քաշվել մեծ կորուստներով, և Ուկրաինայի զինված ուժերի պահեստային ուժերը չեն կատարել իրենց խնդիրը։
Երկու ժամ տեւած մարտի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 30 տանկ, 11 հետևակի մարտական մեքենա և մինչև 350 մարդ, նշել է ՊՆ ղեկավարը։