Search
Close this search box.

Կարեւոր է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցություններին․ Մանիլով

Կարեւոր է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցություններին: Այս մասին Բաքվում ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացին պետք է աջակցել»,-ասել է նա։

Մանիլովը ողջունել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունն այդ նիստին։

«Հուսով եմ, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը»,-նշել է նա։

Նշենք, որ Բաքվում այսօր ընթանում Է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը: Նիստին մասնակցում են նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչները:

Please enter a valid URL