Search
Close this search box.

Lավատեսական ազդակներ չենք ստացել Ադրբեջանից. Միխայել Ռոթ

Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որ հրավիրեց ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ իր մշտադիտարկումն իրականացնելու Հայաստանում: Ուրախ ենք փաստելու, որ ԵՄ առաքելությունն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը:  Lիահույս ենք, որ ադրբեջանական կողմը նույնպես համաձայնություն կտա՝ ադրբեջանական կողմում ևս այսպիսի առաքելության գործունեության համար: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

«Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմում նման առաքելության հիմնմանը, կարող եմ ասել, որ ամենևին  լավատեսական ազդակներ չենք ստացել Ադրբեջանից, թեև համարում ենք, որ խաղաղության և կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է: Ադրբեջանը նույնպես պետք է մասնակից դառնա համընդհանուր տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղության կայունացմանը»,- հավելել է նա։

Please enter a valid URL