Search
Close this search box.

Մոսկվայից երեկ թարս ապտակ են հասցրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվայից երեկ թարս ապտակ են հասցրել ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին՝ հասկացնելով, որ նրան լուրջ չեն ընդունում։ Գաղտնիք չէ, որ գործող ԱԽՔ-ի առաքելությունը Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելն է, հակառուսական մթնոլորտ գեներացնելը։ Օրերս նա Հ1-ի եթերում գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կարգավորումներից․

«Ապաշրջափակման հարցում կարեւոր սկզբունքներից է սուվերենությունն ու փոխադարձությունը․․․ Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում այսպիսին է` սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի ներքո: Սահմանային ամբողջ ծառայություններն իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից։ Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաեւ մյուս բոլոր գործընկերները»։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով սահմանվում է, որ ապաշրջափակված տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, երեկ հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Գրիգորյանի հայտարարության մասին հարցին, ասել է․ «Ձեր կողմից հիշատակված Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան պետք է կողմնորոշվի․ կա՛մ նորմալ երկխոսություն պիտի լինի հայկական կողմի հետ, որը ոչ միայն հնարավոր է, այլեւ դրա փորձը մենք ունենք, կա՛մ, այ, այսպիսի հայտարարություններ պետք է լինեն: Մենք ընտրում ենք առաջինը: Երկրորդ՝ ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, դա քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների ֆորմատով: Ճիշտ չեմ համարում կողքից հնչած գնահատականներին անդրադառնալ»»:

Please enter a valid URL