Գլենդելի դպրոցների ուսուցիչները մասնակցել են «Ցեղասպանության կրթության նախագծի» շրջանակներում անցկացվող սեմինարին։
Գլենդելից շուրջ 45 ուսուցիչ, այդ թվում՝ պատմության և անգլերենի ուսուցիչներ, մասնակցել են սեմինարին և դրական գնահատել նախաձեռնությունը, հաղորդում է Asbarez-ը։
Գլենդելի դպրոցների միացյակ կրթաշրջանի կրթության դեպարտամենտի որոշման համաձայն՝ Հայոց ցեղասպանության թեման մտցված է դպրոցական ծրագրի մեջ։ Սեմինարի ընթացքում ուսուցիչները ծանոթացան Հայոց ցեղասպանության և այդ հանցագործության հերքման պատմությանը։
Ուսուցիչները ղեկավարվում էին դասընթացների բազմաթիվ ծրագրերով և դասերի պատրաստման համար աշխատում էին ոչ մեծ խմբերով՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության փաստաթղթերի սկզբնաղբյուրներ։