Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ «խաղաղության շեմին է»։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։