Search
Close this search box.

Ռուս օդաչուները մեր երկրում են՝ ՄիԳ-29 կործանիչներով

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի օպերատիվ–մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Տարբեր բարձրություններում գիշերային և ցերեկային ժամերին անձնակազմը թռիքռներ է կատարել նշված երթուղիներով մարտական հետադարձների, հորիզոնական «տակառների», թեքադարձերի, մեծ անկյունով կորերի և այլ տարրերի մշակմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել է ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչներ։

Հայտնում են նաև, որ Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բժշկական ծառայության մասնագետները բժշկական ապահովման հատուկ մարզումների կմասնակցեն։

«Դաշտային պայմաններում զինծառայողները կմշակեն դաշտային հոսպիտալի տեղադրմանը, մարտական մեքենաներից, խրամատներից և բլինդաժներից վիրավորների տարհանմանը, փրկարարական տեխնիկայի և ժամանակակից բժշկական սարքավորումների ու տեխնիկայի միջոցով մարմնի մասերի անշարժացման օգնությամբ բուժօգնություն ցուցաբերելու և տեղափոխմանը ուղղված գործողություններ», – նշում է մամուլի ծառայությունը։

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի զինծառայողները կկատարեն խնդիրներ ուղղված նաև դոզիմետրիկ վերահսկողությանը, սանիտարական տրանսպորտի մշակմանը, բժշկական տեսակավորման հարթակներում հոսպիտալի բուժանձնակազմը գործողություններ կմշակի պայմանական տուժածներին և հիվանդ զինծառայողներին սանիտարական մշակման հետ կապված։

Please enter a valid URL