Search
Close this search box.

Իրավիճակը հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում ենք. ՊՆ

Կխնդրեմ այդ հարցն ուղղել նախաքննության մարմնին, որովհետեւ նախաքննություն է ընթանում եւ ցանկալի չէ, որ ես որեւէ մեկնաբանություն անեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով օրեր առաջ Հայաստանի տարածքից 2 զինծառայողների առեւանգման դեպքին:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի հայտարարությանը, թե Տեղ բնակավայրի հատվածում որոշ տեղերում հակառակորդը հետ է գնացել, փոխնախարարն ասաց. «Դրա մասին հաղորդագրություններ եղել են, թեկուզ հպանցիկ: Նորից ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ եւ որեւէ մեկնաբանություն անեմ»:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, նա ասաց, որ այնհրաբերականորեն կայուն է. «Երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն տրվել է: Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Please enter a valid URL