Գյումրու Մարմաշեն խճուղում գտնվող «Գարուն» ռեստորանային համալիրի սենյակներից մեկի ավտոտնակում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմանում, տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերվել։
«Փետրվարի 8-ին՝ ժամը 13։00-14։00-ի սահմանում, երիտասարդը պատվիրել է հյուրանոցային համարներից մեկը, որը նաև ավտոտնակ ունի»,- «Արմենպրես»-ին թղթակցին ասել է ռեստորանի տնօրեն Սեյրան Գևորգյանը։
Առավոտյան 11-ի սահմանում հյուրանոցի ադմինիստրատորը ավտոտնակում հայտնաբերել է նրանց դիակները։ Նրանցից մեկը սենյակը պատվիրած Դավիթ Մարտիրոսյանն է` մոտ 30 տարեկան։ Կնոջ ինքնությունը պարզվում է։
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։