Search
Close this search box.

Պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+300-կմ35+900 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հունիսի 8-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Ինչպես հաղորդում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը», — ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL