«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամառը խորհրդարանում թեժ է լինելու: Հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, իսկ ամռանը արտահերթ նիստեր կլինեն, քանի որ շատ նախագծեր կան, որոնք օդում են մնացել, դեռ չեն քննարկվել, ուստի, հերթական նիստերից բացի, ԱԺ արտահերթ նիստեր կգումարվեն, որպեսզի նախագծերը քվեարկվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ պատգամավորներին հրահանգ է իջեցվել մինչեւ ԱԺ պաշտոնական արձակուրդը՝ հուլիսի 15, գուցե նաեւ մինչեւ օգոստոսի 1-ը երկրից երկար ժամանակով չբացակայել, արձակուրդի ծրագրեր չկազմել: Արտահերթ նիստերի ավարտից հետո նոր պատգամավորները կարող են հանգստի մասին մտածել: Ընդ որում՝ ՔՊ-ականներին ասվել է, որ ամռանը եւս քաղաքական դաշտն ակտիվ պետք է պահել, նոր նախագծեր հեղինակել, տարբեր թեմաներով քննարկումներ կազմակերպել:
Թե որն է սրա նպատակը, ՔՊ-ականների համար եւս անհասկանալի է, բայց «հրահանգ է» եկել, պետք է կատարեն: Գուցե պատճառը Երեւանի ավագանու ընտրություններն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում