Search
Close this search box.

Ռուսաստանը պարտվում է այս պատերազմում. Զելենսկի

Ուկրաինան շարունակում է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ուղղությամբ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է իր մամուլի ծառայության հրապարակած երեկոյան ուղերձում։

«Չնայած համաշխարհային միտումն արդեն պարզ է՝ Ռուսաստանը պարտվում է այս պատերազմում, Ռուսաստանի տերերը շարունակում են ժխտել իրականությունը։ Նրանք շարունակում են փորձել խաբել աշխարհին, շրջանցել պատժամիջոցները, ավելի շատ զենք արտադրել, ապահովել ռեսուրսների և մարդկանց ավելի մեծ վատնում այս ագրեսիայի համար»,-ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան նոր քայլեր է նախապատրաստում ռուսական ռազմական ներուժն էլ ավելի սահմանափակելու համար։

Please enter a valid URL