Search
Close this search box.

Թուրքական հատուկ ջոկատայինները Կոսովո են ժամանել

Շուրջ 500 հոգանոց թուրքական գումարտակը ժամանել է Կոսովո՝ որպես նահանգում ՆԱՏՕ-ի զորախմբի առաջին համալրումը։ Այս մասին ասվում է դաշինքի երկուշաբթի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։

«ՆԱՏՕ-ի ուժերի համալրումը Կոսովո է ժամանել հունիսի 5-ին»,- ասվում է փաստաթղթում։ — «65-րդ մեքենայացված հետեւակային բրիգադից մոտ 500 թուրք զինվորներ կկազմեն դաշինքի համալրման հիմքը։ ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժերը բարձր պատրաստության վիճակի են բերվել, որոնք անհրաժեշտության դեպքում կտեղակայվեն»:

Ընդ որում, ՆԱՏՕ-ի ուժերի և Կոսովոյի սերբերի միջև բախումները, որոնց հետևանքով տուժել են ավելի քան 50 սերբեր և դաշինքի մոտ 30 զինվորականներ, հայտարարության մեջ անվանվում են «չհրահրված և անընդունելի բռնություն ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի նկատմամբ»: Թուրքական ուժերը տեղակայվելու են Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից օգտագործվող Սուլթան Մուրատ բազայում։

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը մեջբերում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, որը կրկին կոչ է արել Բելգրադին և Պրիշտինային զսպվածության և երկխոսության՝ ԵՄ հովանու ներքո և ասել. «ՆԱՏՕ-ն պատասխանատու է Կոսովոյում կայունության պահպանման համար, ուստի մենք այստեղ ենք արդեն երկար տարիներ, և այդ պատճառով մենք այժմ ամրապնդում ենք մեր ներկայությունը տարածաշրջանում»:

Please enter a valid URL