ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում: Քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին, այլ մանրամասներ ԱԳՆ կողմից լրացուցիչ կտեղեկացվեն»: